Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատարը կախվել էր դեպի ձորը

Ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված...
bernatar

Հունիսի 29-ին` ժամը 13:04-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8 կմ-ին բեռնատարը կախվել է դեպի ձորը, կա ձորը սահելու և ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 8-րդ կմ-ին (վարորդը՝ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան հետնամասով կախվել է ձորը. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան վերադարձրել են ավտոճանապարհի երթևեկելի հատված:

*

*