Գորիսում ժայռից մարդ է ընկել

Փրկարարները Հ. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
jayr

Փետրվարի 26-ին` ժամը 10:10-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս գյուղի ժայռից մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս գյուղի բնակիչ 1985 թ. ծնված Հ. Մ.-ը գյուղի մոտակա ժայռրից` մոտ 6 մ բարձրությունից, ընկել է դաշտամիջյան հատված:

Փրկարարները Հ. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*