Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
sotq-qarvajar-janaparh

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի ավտոճանապարհներին  ձյուն է տեղում: Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սպիտակի, Բերդի և Սիսիանի  ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

*

*