Գորիսում այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:
hrdeh

Հուլիսի 30-ին, ժամը 04.13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Արարատ» ռեստորանի մոտակայքում այրվում է«ՎԱԶ-2106»մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել՝ 04.38-ին:

Այրվել է Ա. Տ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 34 RR 043 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

*

*