Ջորջ Քլունին վթարի Է ենթարկվել Սարդինիա կղզում

Դերասանի մոտոցիկլետը բախվել Է ավտոմեքենայի
jorj-kluni-vtar3333 (1)

Կինոդերասան Ջորջ Քլունին վթարի Է ենթարկվել Սարդինիա կղզում: Հուլիսի 10-ին այս մասին հաղորդել Է lanuovasardegna-ն։

Միջադեպը տեղի Է ունեցել Կոստա Կորալինա բնակավայրում, որտեղ դերասանի մոտոցիկլետը բախվել Է ավտոմեքենայի: Ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները հայտնի չեն:

Այժմ Քլունին գտնվում Է կղզու հյուսիս-արեւելքի Օլբիա քաղաքի շտապօգնության բաժանմունքում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

57-ամյա ամերիկացի դերասանը եւ ռեժիսորը Սարդինիայում մասնակցում է նկարահանումների։

*

*