3 երեխաների հայր Գոռ Մոմչյանը պոմպակայանն ապամոնտաժելիս հոսանքահարվել է եւ մահացել․ հարուցվել է քրեական գործ

Մի ընտանիքի ողբերգությունը․․․

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ողբերգություն է տեղի ունեցել: 3 երեխաների հայր Գոռ Մոմչյանը գյուղի արտեզյան խորքային հորի վրա տեղադրված պոմպակայանն ապամոնտաժելիս հոսանքահարվել է եւ մահացել: Դեպքից 10 օր առաջ էլ նրա մայրն էր մահացել:

Հարազատներն անելանելի դրության մեջ են՝ ինչպես պետք է խնամեն Գոռի երեխաներին, նաեւ անհանգստություն ունեն քրեական գործի ընթացքի հետ կապված՝ արդյո՞ք մեղավորները կպատժվեն:

Տեղի Ջրօգտագործողների ընկերությունից ասում են, որ Հայաստանի Էլեկտացանցերից պետք է էլեկտրամատակարարումն անջատեին, ՀԷՑ-ից էլ պատասխանում են, որ Ջրօգտագործողների ընկերության աշխատաակցներն են անվտանգութան կանոնները խախտել: Գոռի հարազատներն էլ իրենց համագյուղացուն են մեղադրում, ով տարել է Գոռին այդ գործն անելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*