Սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդին

Այսօր՝ հունվարի 7-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։
gyumri-krakoc

Այսօր՝ հունվարի 7-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն էր, որը հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։

Արդեն նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ։

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։

Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Հ. Հակոբյանը, որն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ՝ 1 տղա և 1 աղջիկ, հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրը աշխատում է Գեղարքունիքի փոխմարզպետ։ Հ. Հակոբյանը թե´ գյուղում, թե´ մարզում մեծ հարգանք էր վայելում և միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահովներին, երբևէ ոչ մի կրիմինալ պատմությունների մեջ չի հայտնվել, այսպես ասած՝ քրեական անցյալ չի ունեցել։

Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են 6 հոգու, որոնք, ըստ ստացված օպերատիվ տվյալների, ներկա են եղել միջադեպին։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները