Արգիճ գետում 15-ամյա տղա է խեղդվել

Ահազանգ է ստացվել, որ տղան ընկել է գետը եւ անհրաժեշտ է օգնություն...
voghji-get

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ջրահեղձ է եղել 15 տարեկան Գեղամ Գալոյանը, ով, նախնական տվյալներով, լողալու նպատակով մտել է Արգիճի գետը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 16.52 րոպեին Արգիճի գետ է ընկել  Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 15 տարեկան տղա, ում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ժամը 18.34-ին փրկարարներին հաջողվել է գտնել Գեղամ Գալոյանի մարմինը եւ  հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

*

*