Գեղարքունիքում գրանցվել է 25,8 աստիճան սառնամանիք

Վերջին երկու տասնամյակների ընթացքում այսպիսի սառնամանիքներ չեն եղել:
sarnamaniq

Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 19-ի լուսադեմին գրանցվել է 25,8 աստիճան սառնամանիք: Ինչպես տեղեկացրին Գավառի օդերեւութաբանական կայանից, 25,8 աստիճան սառնամանիքը գրանցվել է դեկտեմբերի 19-ի ժամը 6.30-ի սահմաններում:

«Նման խստաշունչ սառնամանիք մեզ մոտ գրանցվել է 1970-ական թվականներին՝ մինչեւ մինուս 30 աստիճան էլ ունեցել ենք, բայց վերջին երկու տասնամյակների ընթացքում այսպիսի սա ռնամանիքներ չէինք ունեցել: Առաջիկա օրերին եւս սպասվում է ջերմաստիճանի նոր անկում»,-ներկայացրեց Գավառի օդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներից ստացված տվյալներով՝ նման սառնամանիքի ազդեցությամբ Սեւանա լիճը չի սառցակակել, իսկ բոլոր ճանապարհներն անցանելի են տրանսպորտային երթեւեկության համար, թեեւ տեղ-տեղ պահպանվում է մերկասառույցը: Բարձրլեռնային Մաքենիս գյուղի դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի հավաստմամբ՝ Մաքենիսում գրանցվել է 26 աստիճան սառնամանիք:

*

*