Ինքնասպանություն՝ Երեւանում

Նա հանրությանը հայտնի էր «Գազի Կոլյա» անունով
patahar-hivandanoc-shtap

Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տանտիրոջ՝ 69-ամյա Ն. Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով:

Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել նվեր ստացած անվանական զենքով։

Ն. Գաբրիելյանը աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում եւ հանրությանը հայտնի էր «Գազի Կոլյա» անունով։

 

*

*