Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը 27 ոչխար են հոշոտել

Դեկտեմբերի 1-ի ժամը 05։30-ի սահմաններում...
vochxarner2

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15։03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը ոչխարներ են հոշոտել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին:

Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում դեկտեմբերի 1-ի ժամը 05։30-ի սահմաններում գայլերը հոշոտել են Աշոտ Խ.-ին պատկանող 27 ոչխար, 13-ին վնասել են, իսկ 10-ը կորել է:

*

*