ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 00։04-ին...
vtar2

Սեպտեմբերի 17-ին, ժամը 00։04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Հ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվելով հայտնվել դաշտում։

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։

*

*