Գառնի-Հացավան ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը

Ժամը 04:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել
vtar-patahar

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 8-ին, ժամը 04:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գառնի-Հացավան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «Nissan Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ամասիա Հ., ծնված 1984 թ.) բախվել է կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենային: «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան մոտ 40 մ գլորվել է ձորը. տուժածներ չկան:

*

*