Գանձաքարում գազից թունավորվելու հետևանքով երիտասարդ ամուսիններ են մահացել

Դեկտեմբերի 15-ին ժամը 21:35-ին ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել
shtapognutyun

Հիվանդանոցից դեկտեմբերի 15-ին ժամը 21:35-ին ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում գազից թունավորվելու հետևանքով մարդիկ են մահացել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21.00-ի սահմաններում Գանձաքար գյուղի մի բնակչուհի իրենց տան լոգարանում մահացած վիճակում հայտնաբերել է որդուն՝ 1978 թ. ծնված Ռազմիկ Շահնազարյանին և նրա կնոջը՝ 1982 թ. ծնված Վարդուհի Ներկարարյանին, որոնք մահացել են լոգարանում՝ շմոլ գազից թունավորվելու հետևանքով:

 

*

*