Անհետ կորած Արգիշտի Գաբոյանի որոնողական աշխատանքները շարունակվում են

Ապրիլի 2-ի պատերազմական գործողություններից հետո որեւէ տեղեկություն չկա 23-ամյա կապիտանից...
argishti-gaboyan

Ապրիլի 2-ի պատերազմական գործողություններից հետո որեւէ տեղեկություն չկա 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի վերաբերյալ:

Նա համարվում է անհետ կորած: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Ղարաբաղում նրա որոնողական աշխատանքները շարունակվում են, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:

Արգիշտի Գաբոյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան է։ Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից է։

*

*