Հոկտեմբերի 24-25-ն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Լոռիում, Տավուշում, Սյունիքում, և Արցախում հոկտեմբերի 21-ից 24-ը սպասվում են տեղումներ:
exanak

Լոռիում, Տավուշում, Սյունիքում, և Արցախում հոկտեմբերի 21-ից 24-ը սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ:

Իսկ արդեն հոկտեմբերի 25-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-23-ն էապես չի փոխվի, իսկ հոկտեմբերի 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով:

*

*