19-ամյա երիտասարդը շինարարական աշխատանքների ժամանակ ընկել է ցած

Ընկել է շինության տանիքին, այնուհետև՝ գետնին
shtap-ognutyun (1)

Դեկտեմբերի 2-ին` ժամը 10:32-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 26 շենքում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է ցած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ (6-7-րդ հարկերի միջակայք) 1998 թ. ծնված Ք. Ա.-ն ընկել է հարակից գտնվող մեկ հարկանի շինության տանիքին, այնուհետև՝ գետնին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ք. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները