Մալաթիա-Սեբաստիայում բարձրահարկից ցած ընկած 3-ամյա երեխան մահացել է

Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստղիկ» բժշկական կենտրոն...
erekha-mah

tert.am — Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի  7-րդ հարկից 3 տարեկան երեխա է վայր ընկել։ Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» մանկական բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը չի հաջողվել փրկել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղեկացրեցին, որ 2013 թվականին ծնված Ալիխանյան Նունեին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են իրենց մոտ, վիրահատել են, սակայն երեկոյան մահացել է։

*

*