Երեւանում նորածին տղան ընդամենը մեկ օր է ապրել

Մայրը երեխայի մահվան համար մեղադրում է բժիշկներին։
noracin

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս նորածին է մահացել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Արարատի մարզի 32-ամյա բնակչուհին հունիսի սկզբներին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որն ապրել է մեկ օր։

Ըստ ծննդկանի՝ բժիշկներն իրեն հավատացրել են, որ իր նորածին երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, սակայն հաջորդ օրը փոքրիկը մահացել է։ Մայրը բժշկուհուն է մեղադրում նորածին որդու մահվան մեջ։

*

*