Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ — Երկիր Մեդիա

Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է կնոջ ինքնությունը:
gnacq

Փետրվարի 8-ին՝ ժամը 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Գործարանային» մետրոյի հետնամասում՝ երկաթգծի հատվածում, Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մի կնոջ, որը մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը 1949 թ. ծնված Անաիդա Թորոսյանն է:

Կատարվում է քննություն:

*

*