ՃՏՊ` Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
vtar (1)

Մարտի 31-ին` ժամը 09:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են Toyota Alphard (վարորդ՝ Հ. Մ.), Lada 2110(վարորդ՝ Ս.Բ.), Lada 2115 (վարորդ՝ Վ. Ա.) և Lada 2109 մակնիշների (վարորդ՝ Գ.Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Lada 2110 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն.Մ.-ն  (ծնված 1991 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1986 թ.), Ա.Դ.-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարնեն հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

 

*

*