Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Նոյեմբերի 3-ին, ժամը 05:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել
vtar (2)

Նոյեմբերի 3-ին, ժամը 05:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 19-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Արայիկ Մ., ծնված 1995 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Արիս Ե., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Transit» (վարորդ՝ Արայիկ Մ.) մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գայանե Մ.-ն (ծնված 1970 թ.), «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արիս Ե.-ն, և ուղևորը՝ Ներսես Ն.-ն (ծնված 1965 թ.), հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ։ Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ Արայիկ Մ.-ին, տեղափոխել են Սպիտակի ԲԿ: Բժիշկները Ներսես Ն.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արիս Ե.-ի, Գայանե Մ.-ի և Արայիկ Մ.-ի առողջական վիճակը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

*

*