Երևանում քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է բարձրահարկ շենքից և մահացել

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
buzand

Հոկտեմբերի 22-ին` ժամը 12:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Բուզանդի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 50 տարեկան անձը չպարզված քաղաքացու դի և սահմանազատել տարածքը:

*

*