Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում

Ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով...
inqnatir,-armenia-avia

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Ինչպես տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:

«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։

*

*