Երևանի տներից մեկում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել
ain

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրբ Աբգար Թագավորի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան սենյակի դուռը և հատակին հայտնաբերել Դանիել Ֆ.-ի (ծնված 1949 թ., ԱՄՆ քաղաքացի) դին:

*

*