Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած (լրացված)

Սեպտեմբերի 11-ին` ժամը 13:39-ին...
911-ain2

Սեպտեմբերի 11-ին` ժամը 13:39-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, առկա է գազի արտահոսք: Ըստ նախնական տվյալների՝ ներսում կա տուժած (երեխա):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարգարիտա Մ.-ն (ծնված 1996 թ.) բնակարանի պատշգամբից անցել է հարևան բնակարան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 14:13-ին: Խոհանոցում այրվել են սառնարանը և պահարանը (1 քմ):

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տան բնակիչներ Մագա և Մարինա Մ.-ներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

*

*