Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտ ավտոմեքենան բախվել է ծառերի եւ ջրատար խողովակի

«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել․․․
vtar (2)

Սեպտեմբերի 28-ին` ժամը 02:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է 2 ծառի և ջրատար խողովակի ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Բախման հետևանքով ծառերը շրջվել են, ջրատար խողովակը՝ վնասվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը՝ Գ. Ա.-ն (ծնված 1991 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

*

*