ՀՀ հարավարևմտյան դիրքերից մեկում հայտնաբերվել է 26-ամյա ենթասպայի դին

ՀՀ հարավարևմտյան դիրքերից մեկում երեկ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, 26-ամյա Գեղամ Եղիազարյանի դին:
zinvor-mah

ՀՀ հարավարևմտյան դիրքերից մեկում երեկ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, 26-ամյա Գեղամ Եղիազարյանի դին:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ վերջինս Ջերմուկ քաղաքի բնակիչ էր, կոչումով՝ ենթասպա: Նա պայմանագրային հիմունքներով ծառայում էր Վայքի զորամասում: Մեզ հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտնեց, որ զինծառայողն ամուսնացած էր և ուներ երեխա:

Նա նշեց, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո միայն պարզ կդառնա մահվան նպատճառը: Նշենք, որ քննություն է կատարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

*

*