Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
andzrev

Հունիսի 30-ին‵ հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-4-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 1-3-ին կնվազի 3-4 աստիճանով:

*

*