«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքից ծուխ է նկատվում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել...
sarnaranneri-pahest

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենք-ում հրդեհ էր բռնկվել, որը մարել հաջողվեց օգոստոսի 24-ին։

*

*