Դեկտեմբերի 18-ից սպասվում է սառնամանիք

Առավոտյան ժամը 07:00-ի դրությամբ ողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ:
gagik-surenyan

Դեկտեմբերի 18-ից սկսած հանրապետությունում կլինի եղանակի պարզեցում և մինչև դեկտեմբերի 20-ը՝ առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով, եղանակի պարզեցմամբ, ձյան ծածկի առկայությամբ, ինչպես նաև արկտիկական ցուրտ օդային հոսանքների բուռն ներհոսքով ու հզոր անտիցիկլոնի առկայությամբ պայմանավորված Հայաստանում կլինի խիստ ցածր ջերմային ֆոն:

Դեկտեմբերի 18-19-ին, հատկապես գիշերները, ջերմաստիճանը կնվազի ևս 8-10 աստիճանով: Մասնավորապես, դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -30…-35, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում՝ -18…-23, Արարատյան դաշտում՝ -18…-20, Լոռիում՝ -25…-30, Տավուշում՝ -15…-20, Սյունիքի նախալեռներում՝ -20…-25, Սյունիքի հովիտներում՝ -12…-17, Արցախում՝ -13…-18 աստիճանի: Երևանում դեկտեմբերի 18-19-ին կանխատեսվում է -18…-20 աստիճան ցուրտ:

Այն հարցին թե քանի օր կպահպանվեն նման սաստիկ ցրտերը, Գագիկ Սուրենյանը դժվարացավ պատասխանել: «Առայժմ կարող ենք հստակ ասել առաջիկա 5 օրվա տվյալները»,-ասաց նա:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները