ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է, ձյուն է տեղում

Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:
dzyun

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի,  Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին  ձյուն է տեղում:

Բերդի, Աբովյանի տարածաշրջանի Երևան-Գառնի, Արթիկ-Ալագյազ,  Ոսկեպար-Նոյեմբերյան  ճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է:

Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

*

*