Ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
dzyun-prkarar

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Ցողամարգ-Բավրա, Շիրակի մարզի Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Զույգաղբյուր, Թավշուտ, Սառնաղբյուր, Կրասար, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով: 

Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածը, Ոսկեպարի և Տիգրանաշենի ոլորանները, Ոսկեպար-Կիրանց, Սարավան-«Զանգեր», Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն,  Եղիպատրուշ,  Նիգավան,  Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում,  Ամասիա և Ախուրյան գյուղերում, Կապան-Գորիս ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Շիրակի մարզում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

*

*