«Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

ԱԻՆ-ից հայտնում են․․․

Աբովյան փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հիժեցնենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:08-ին հրդեհը մեկուսացվել է, 17:00-ին՝ մարվել:

Հրդեհի հետևանքով այրվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքը՝ ամբողջությամբ (650 քմ), 2-րդ հարկի մոտ 350 քմ հատվածը, ինչպես նաև Պուշկինի 10 հասցեում գտնվող շինության փայտյա կառուցատարրերը՝ մոտ 5 քմ:

 

*

*