Դիվերսիոն հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ — Երկիր Մեդիա

Դիվերսիոն հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ

մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է:
zinvor-zoh

Չինարի գյուղից հյուսիս-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր եւ մեկ սպա: Այս մասին «Երկիր Մեդիային» տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը: Քիչ ուշ հայտնի կլինեն նաեւ անունները:

Ըստ նախնական տեղեկությունների, զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից:

Մարտերի արդյունքում ադրբեջանական կողմի կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է:

Ավելի ուշ, հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այս մասին տեղեկացնում է Արծրուն Հովհաննսիյանն իր Ֆեյսբուքյան էջում:ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները։

*

*