Դիլիջանի թունելում ավտոմեքենա է այրվում. թունելը երկկողմանի փակ է

Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:17-ին...
dilijani-tunel-hrdeh2 (1)

Դիլիջանի թունելում բեռնատար մեքենա է այրվում, զոհեր և վիրավորներ չկան: Թունելը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է հասել մեկ մարտական հաշվարկ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ բեռնատարն ամբողջությամբ այրվում է, և կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա է այրվում։

Նախարարությունը վարորդներին առաջարկում է երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։

*

*