Դիլիջանի ոլորանների մոտ Ղազախստանի քաղաքացին մեքենայով գլորվել է ձորը

Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
dilijani-voloranner

Սեպտեմբերի 14-ին` ժամը 01:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում՝ արջերի արձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան Մ4 ավտոմհանապարհի 73-րդ կմ-ին «Nissan teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Ժեկսենո, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, ծնված 1983թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել դեպի ձորը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

*

*