Դիլիջանի ոլորաներում ձյան եւ մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել

Դուրս է բերվել 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս և 170 մարդատար ավտոմեքենա (մոտ 650 քաղաքացի):
dilijan-dzyun

Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում՝ թունել չհասած, ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հերթափոխից ազատ 15 հրշեջ-փրկարարներ:

Փրկարարների, ՃՇՇ և ՃՈ աշխատակիցների ուժերով արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս և 170 մարդատար ավտոմեքենա (մոտ 650 քաղաքացի): Ճամփեզրին կայանած են 44 բեռնատար, որոնք առավոտյան կշարունակեն ընթացքը:

Մեկ Մեկնաբանություն
  • Դիլիջանի ոլորաներում ձյան եւ մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել — Armenian National Committee of America
    26 октября 2016 at 00:01

    […] Source: Yerkir Media Link: Դիլիջանի ոլորաներում ձյան եւ մերկասառույցի պատճառով ա… […]

  • *

    *