Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկի «Ղուրդախ» հանդամասում

Մարտի 23-ին, ժամը 18:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել․․․
byurakan-hrdeh2

Մարտի 23-ին, ժամը 18:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։

«Դիլիջան» ազգային պարկի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասի անտառապահից տեղեկություն է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի «Ղուրդախ» կոչվող հանդամասում այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ, դեպքի վայրում են գտնվում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից. կրակը վերահսկվում է։

Ժամը 22։20-ին տեղեկություն է ստացվել, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսության» մասնաճյուղի 10 աշխատակից և 2 քաղաքացի։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները