Փրկարարները փոսից դուրս են բերել քաղաքացու դին

Ապրիլի 5-ին, ժամը 11:28-ին...
911 ain

Ապրիլի 5-ին, ժամը 11:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող փոսից քաղաքացու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները փոսից (մոտ 4 մ) դուրս են բերել Բ.Մ.-ի (ծնված 1950թ.) դին:

*

*