Դավիթաշենում ական էր պայթել. տուժածներից մեկը մահացել է

Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:
akan

Օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման  խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ լուսավորություն:

*

*