Երևանի Դավիթ-Բեկի փողոցում ավտոմեքենան բախվել է սյանը եւ շրջվել

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
vtar (5)

Հունվարի 22-ին` ժամը 12:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 89/12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը;

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel Astra J մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ղ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններս տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

*

*