Դատավոր է ձերբակալվել

Նա ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից:
dzerbakalutyun

Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է  Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, որը քրեական գործեր է քննում:

Դատավորը  ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից:

Ինչպես  տեղեկացանք ԱԱԾ մամուլի կենտրոնից, քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։

Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։

*

*