Դավթաշենի բնակարաններից մեկում կինը դանակահարել է ամուսնուն

Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում մարտի 5-ին հաղորդում է ստացվել...
danakaharutyun

Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում մարտի 5-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Դավիթաշենի 3-րդ թաղամասի շենքերից մեկի շքամուտքից բուժօգնության է տեղափոխել 1981 թ. ծնված Գ. Վ.-ին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 4-ին՝ ժամը 21.30-ին, նշված շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Գ. Վ.-ին խոհանոցում խոհանոցային դանակով հարվածել և վնասվածք է պատճառել կինը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

*

*