Դեբեդավանում 15-ամյա դեռահասը դասասենյակում դանակահարել է հասակակցին

Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից...
danakaharutyun

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած, կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2002 թ. ծնված Ռ. Օ.-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռ.Օ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, Դեբեդավան բնակավայրի միջնակարգ դպրոցի դասասենյակում, 2003 թ. ծնված Գ. Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից գրպանի դանակով հարվածելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

*

*