Դանակահարություն՝ նախընտրական բախումների արդյունքում

Տուժողը Ծառուկյան դաշինքի աջակից է, դանակահարողը՝ ՀՀկ-ական թեկնածու։
danak -goghutyubn

 

Ընտրական բախումների կիզակետը շարունակում է մնալ Արարատի մարզը: Այս անգամ էլ դանակահարություն է տեղի ունեցել Սայաթ-Նովա գյուղում: Մեզ հաջողվեց պարզել, որ տուժողը նույն գյուղի բնակիչ՝ Աբրահամ Ադամյանը, Ծառուկյան դաշինքի աջակիցն է, իսկ դանակահարողն՝ Արթուր Հայրապետյանը՝ Արարատի մարզում ռեյտինգայով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու:

Այս պահին իրավապահները Սայաթ-Նովա գյուղում են եւ փորձում են պարզել դեպքի մանրամասները: Նախնական տեղեկություններով, այդ միջադեպը դարձյալ տեղի է ունեցել նախընտրական բախումների արդյունքում: Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք ոստիկանությունից մանրամասներ պարզել, սակայն, լրատվական բաժնից միայն հաստատեցին, որ Մասիսի հիվանդանոցից ահազանգ են ստացել, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով անձ է տեղափոխվել:

Հավելենք, որ երիտասարդը վնասվածքներ է ստացել որովայնի շրջանում: Այս պահին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, վիրահատության է ենթարկվել, վիճակը գնահատվում է կայուն:

*

*