Երեւանում 37-ամյա ծննդկան է մահացել

Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում:
hivandanoc-cnndkan-mah

Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում երեկ ծննդկան է մահացել: Բժշկական կենտրոնի տնօրինությունը արձանագրված դեպքի մասին տեղեկացրել է գլխավոր ՀՀ ԱՆ մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին: Իրավապահ մարմիններին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Առողջապահության նախարարը նույն օրը` ապրիլի 28-ին հրավիրել է խորհրդակցություն «Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում: Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը:

Խորհրդակցության ընթացքում նախարարն ընդգծել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք գտնվում է իր ուշադրության կենտրոնում, հանձնարարել է կատարել դեպքի մասնագիտական անաչառ և օբյեկտիվ ուսումնասիրություն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները