ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա մեկ զոհ և 3 վիրավոր

Չորս տուժածներ տեղափոխվել են Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոն
avtovtar

Նոյեմբերի 5-ին` ժամը 13:22-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. իրար են բախվել ավտոմեքենաներ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

yerkirmedia.am-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ բախվել են ВАЗ 2106 մակնիշի 11 ՏՍ 213 համարանիշի և Nissan Skyline մակնիշի 50 XՏ 101 համարանիշի ավտոմեքենաները: Չորս  տուժածներ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրանցից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարությունից մանրամասնեցին, որ Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 11 SU 213 պետհամարանիշով (վարորդ՝ 1950 թ. ծնված Օ. Մ.) և «Nissan» մակնիշի 50 XS 101 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Օ. Մ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները Ս. Ա.-ին, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1981 թ. ծնված Ս. Ա.-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1977 թ. ծնված Ա. Պ.-ին և 1985 թ. ծնված Ա. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան:

*

*