ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Բախվել է 3 մեքենա
chtp-vtar

Հունվարի 9-ին` ժամը 22:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի  (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1997 թ.) , «Yandex» տաքսի ծառայությանը պատկանող «OPEL Astra G» (վարորդը՝ Ռ. Գ., ծնված 1995 թ.) և «Hundai Sonata» (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«OPEL Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Թ. Ս.-ին (ծնված 1965 թ.) և Վ. Ս.-ին (ծնվ. 1965թ.) տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

*

*