ՃՏՊ` Երևան-Գյումրի ավտոճանապարհին. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
vtar

Հուլիսի 16-ին` ժամը 01:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին Mercedes E-klass մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ա.-ը) բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Բախման հետևանքով ուղևորը՝ Ա. Հ.-ը (1998թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*